«Զենիթ»-ը հայտարարել է պաշտպան Լովրենի՝ «Լիվերպուլ»-ից տեղափոխության մասին
SportԽորվաթ պաշտպան Դեյան Լովրենը անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», հայտնում է ռուսական ֆուտբոլային ակումբի կայքը: 31-ամյա ֆուտբոլիստը եռամյա պայմանագիր ունի «Զենիթի» հետ: Փոխանցման գումարի չափը չի նշվել, բայց ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ ռուսական ակումբը խաղացողի համար կվճարի գրեթե 12 միլիոն եվրո: Լովրենը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Սաութհեմփթոնից»: 2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը 15 հանդիպում անցկացրեց ակումբի համար և «կարմիրների» հետ միասին Անգլիայի չեմպիոն դարձավ: Նա նաև «Լիվերպուլի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգան: Խորվաթիայի հավաքականի կազմում պաշտպանը 57 հանդիպումներում երեք գոլ խփեց և ԱԱ-2018-ում արծաթ նվաճեց։