Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» 

Արտոնյալ «թավիշը» և հպարտ տուգանվող քաղաքացիները. նոր իրավիճակ

Վերլուծական

 Հայաստանի թավշյա իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու համար, թե իրավիճակ է փոխվել և օրենքի առաջ բոլորը հավասար են: Սակայն, այդ նույն իշխանությունները առիթը բաց չեն թողնում նաև ապացուցելու, որ այդ պնդումը իրականությանը չի համապատասխանում: Ամենաթարմ դեպքերը կապված են իհարկե կորոնավիրուսի դեմ պայքարին և դիմակ կրելու պարտադրանքին:

Գրեթե յուրաքանչյուր օր ականատես ենք լինում, թե ինչպես են շարքային քաղաքացիներին կանդալում՝ պարետի որոշումները չկատարելու համար, իսկ այդ նույն ժամանակ իշխանական պատգամավորներն անդիմակ փարթիներ են կազմակերպում Սևանի ափին՝ այդ նույն պարետի որոշումը խախտելով կրկնակի անգամ: Սա բնավ միակ դեպքը չէ, երբ իշխանությունները չեն ցանկանում ենթարկվել իրենց իսկ որոշումներին և գրած օրենքներին: Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդին, օրինակ, նույնպես արտոնյալ է. նրան առանց որևէ հիմքի ազատել են բանակից: «Իմ քայլի» պատգամավորներից Ռուստամ Բաքոյանն էլ ավտոմեքենան խախտումով կայանում է ԱԺ դարպասների մոտ՝ երկրորդ շարքում և այդպիսով խոչընդոտում մյուս մեքենաների ազատ տեղաշարժին։ Նման մի դրվագ ֆիքսել էին լրագրողներն ամիսներ առաջ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է օրենք խախտել՝ հրապարակելով քաղաքացիների անձնական տվյալները և մնալ անպատիժ: Մարզպետները կարող են անտեսել պարետի պահանջը և գնալ ռաֆթինգի:

Անգամ Գառնու հեթանոսական տաճարում երեկ տեղի ունեցած քեֆը, որը պաշտոնական պարզաբանման մեջ ներկայացվեց իբրև ֆիլմի նկարահանում, պետք է ամիսներ առաջ համաձայնեցված լիներ նախարարության հետ, հետևաբար այդ «կրուտիտն» էլ, մեղմ ասած, թույլ է: 2014-ին Գառնու տաճարում համանման միջոցառում թույլատրելու համար այն ժամանակվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ընդդիմադիրները անարգանքի սյունին էին գամել: Մամուլը գրել էր, որ Փաշինյանի օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան է բերել Chevrolet Corvette Stingray մակնիշի սպորտային ավտոմեքենա, որը մինչ օրս վարում է չթույլատրված համարանիշով։ Զարեհ Սարգսյանը պարտավոր էր մաքսազերծել մեքենան և երկշաբաթյա ժամկետում ձեռք բերել պետհամարանիշ, ինչը չանելը համարվում է վարչական իրավախախտում։ Պատկերացնում եք չէ՞, թե ինչ կլիներ այս դեպքում շարքային քաղաքացու հետ. նրան հաջորդ իսկ օրը աստղաբաշխական տուգանք դուրս կգրեին: 

Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լոռու մարզպետն ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երևան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Այս ամենի վերաբերյալ բողոք է ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, և ստացվել է հետևյալ պատասխանը․ «Ի՞նչ է եղել որ, եղածը 300 լիտր բենզին է, նախկինների նման կաշառք չի վերցրել»։ Իհարկե, մարզպետը հերքել է իր անվան հետ կապվող վերոնշյալ մեղադրանքները, այնուամենայնիվ, արդյո՞ք իրավապահները չպետք է զբաղվեին այս գործով, հատկապես եթե առկա էին հիմնավոր կասկածներ: Անգամ եթե մարզպետն ինքն անձամբ որևէ առնչություն չունի, հենց վերջինիս շահերից է ելնում, որպեսզի իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկերը զրոյի հասցվեն: 


Արարատի մարզպետը, Վայոց ձորի մարզպետը, Շենգավիթի թաղապետը կարող են ներգրավված լինել ծեծ ու ջարդի սկանդալների մեջ, սակայն ջրից չոր դուրս գան: 


Սա, թերևս, այն ամենն է, ինչ պետք է իմանալ թավշյա իշխանությունների՝ օրենքի առաջ բոլորի հավասարության թեզի մասին… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ամենադիտված