«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած ընտանիքներին

Общество

Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող եւ այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն եւ անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։  Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն  (ընդհանուր առմամբ՝  132 688 587 ՀՀ դրամ)։   

Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից  հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին եւ ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում եւ ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։ 

Հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես արձագանքել է հանրապետությունում տեղի ունեցած խոշոր աղետներին՝ առավել տուժածներին տրամադրելով մարդասիրական օգնություն։ Մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում․

2013 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնության տրամադրեց Արմավիրի մարզի կարկուտից առավել  տուժած 14 համայնքներում: 4000 մարդու տրամադրվեցին սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված էր բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի եւ հիգիենիկ պարագաների կարիքները: 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:

2016թ․ օգոստոսի 9-ին եւ 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում եւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետեւանքով տուժածներին:

 Կարճաղբյուր համայնքում սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ եւ կանխիկ գումար ստացան 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 20 881 908. ՀՀ դրամ կամ` 43 686 շվեյցարական ֆրանկ:

2017թ․ հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետեւանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի եւ քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը: Գնահատման արդյունքների հիման վրա ձեւավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն  այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ եւ տաբատներ, սպորտային հագուստ եւ խալաթներ:

2018թ․ ՀԿԽԸ-ն մարդասիրական օգնություն տրամադրեց Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր եւ Նահապետավան համայնքների  օգոստոսի 17-ին եւ 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ 5012 մարդու, որոնցից յուրաքանչյուրն ստացավ 22 440 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։

2019թ․ հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով Շիրակ,  Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4300 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացավ մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստացավ 35 215 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 151 424 500 ՀՀ դրամ)։

ՀԿԽԸ-ն Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։

Այդ գործունեությունն ընդգրկում է՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը, աղետների ռիսկի կառավարում եւ համայնքների դիմակայունության բարձրացում, տարեցների տնային խնամքի եւ առողջ երկարակեցության մոդելի ներդրում, սոցիալ – հոգեբանական աջակցություն, մարդասիրական արժեքների տարածում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное