Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Անի Բաբայանը՝ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը 

«Օրինական երկրում ենք ապրում, բայց անօրինությունները շարունակվում են». Զարթոնքում 1.5 տարի է՝ վախի մթնոլորտ է տիրում

Հասարակություն

Երեկ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մի խումբ անձինք, որոնք նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Պատճառն այն է, որ նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը արդեն 1.5 տարի է՝ չի համակերպվում սեպտեմբերի 30-ի՝ գյուղապետի ընտրություններում իր պարտվելու փաստի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Զարթոնքի համայնքապետի տեղակալ Սուրեն Պողոսյանը:

«Նախկին գյուղապետը 30 տարի շարունակ քանդելով, թալանելով համայնքը՝ կորցրել է պաշտոնը, հիմա չի կարողանում համակերպվել, և իր թիմակիցները (եղբոր որդիները, թոռները) պայքարում են մեր  դեմ ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն է եղել»,- պատմեց Պողոսյանը:

Պողոսյանը այս միջադեպերը կապում է այն բանի հետ, որ ինքը անձամբ է պայքարել նախկին համայնքապետի դեմ՝ նրան պաշտոնանկ անելու համար. «Այդ ամենը իրենց սրտին չի նստել, վրեժխնդիր են լինում, վենդետա են կազմակերպում, ինչպես խոստացել էին: Ինքը նորից թեկնածություն առաջադրեց՝ իր հրաժարականից, 30 տարի գյուղը քանդելուց, իր դեմ հարուցված քրեական գործերից հետո, մասնակցեց, պարտվեց 80 ձայնով և պարտությունը մինչ օրս չի կարողանում մարսել»,- ասաց տեղակալը և հավելեց. «Մենք ապրում ենք օրինական երկրում, ինքը իր անօրինություններից հետո իրավունք ունե՞ր առաջադրվելու»:

«Մենք կազմակերպեցինք բողոքի ակցիաներ, բայց իրենք մեր խաղաղ ակցիաները վերածեցին կռվի, ծեծի ու ջարդի:  Իրենց կողմից եղավ զենքի կիրառում, իր թոռը՝ մանկավարժ Նարեկ Մելքոնյանը, զենքով կրակեց ժողովրդի վրա, եղբոր կողմից հունվարի 2-ին դանակահարություն տեղի ունեցավ, ու հիմա նորից նույնը կրկնվում է»,- նկատում է տեղակալը:

Ըստ Պողոսյանի՝ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտեր այս տարի. «Նրա անօրինությունները բացահայտվել են՝ Քառօրյայի մասնակիցների, մահացած մարդկանց անվան տակ դուրս գրած գումարների յուրացում, պետական բյուջեի մսխում և այլն: Նա Մեծամորի բաժնում բոլորի ներկայությամբ ինձ ասել է՝ «դու իմ թշնամին ես, ես քեզնից վրեժխնդիր եմ լինելու»,- ընդգծեց տեղակալը:

Ըստ Պողոսյանի՝ դատախազը, դատավորները Պարույր Սարգսյանի ընկերներն են, և դա է միակ պատճառը, որ այդքան անօրինություններից հետո վերջինս անպատիժ է մնացել:

«Իմ եղբայրը ծնոտի ծանր վնասվածք էր ստացել, քիչ առաջ են վիրահատել, հորեղբորս տղայի կողոսկրի 4 մատն է կոտրվել, իմ թևն է կոտրվել, գլխիս վրա  10 կար են դրել, գիտակցությունս կորցրած տարել են հիվանդանոց, քիչ առաջ եմ դուրս գրվել»,- ասաց Պողոսյանը:

Տեղակալը մտահոգված է՝ եթե այսպես շարունակվի՝ իրենք մարդկային կորուստներ կունենան, իրավիճակը սահմաններից դուրս է եկել, իրենք էլ արդեն հատել են կարմիր գիծը:

Համայնքապետի տեղակալը նշեց, որ կատարվածը առաջին դեպքը չէ. «Հետապնդումները, հիմնականում, իմ անձի շուրջ են պտտվում, որովհետև ակցիաների համակարգողը ես եմ եղել: Իմ տան վրա էլ են հարձակվել, ընտանիքիս են վախեցրել, տանս դռներն են կոտրել, պատերին են հարվածել»:

Տեղակալը վստահեցնում է՝ եթե այս հարցը օրինական ճանապարհով չլուծվեց՝ «ժողովրդի ճանապարհով» են լուծելու՝ ընդհուպ մինչև վարչապետ:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը ստացել է հաղորդում. բերման է ենթարկվել 8 քաղաքացի, հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն։

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Անի Բաբայանը՝ Մհեր Գրիգորյանի խորհրդականԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
Ամենադիտված