Կիմ Չեն Ընը գեներալներին պարգևատրել է ատրճանականերով (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՀյուսիսային Կորեայում նշվել է կորեական պատերազմում զինադադարի 67֊ամյակը։ Ինչպես հայտնի է, 1953 թվականի հուլիսի 27-ին ռազմական գործողությունները ընդհատվեցին, կորեական թերակղզին բաժանվեց երկու մասի, հաստատվեց զինադադար, ինչի արդյուքնում միլիոնավոր ընտանիքներ բաժանվեցին «Դեմիլիտարիզ» գոտիով։ Այդ առիթով, երկրի հյուսիսային մայրաքաղաքում Կիմը ատրճանակներ է հանձնել տասնյակ գեներալների և բարձրաստիճան սպաների, որոնք խոստացել են հավատարիմ լինել նրան: «Մասնակիցները վերև են պարզել ատրճանակները և հաստատուն խոստումներ տվել իրենց կյանքի գնով պայքարել Կիմ Չեն Ընի համար», - հայտնում է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը: