«Ասթոն Վիլլան» պատրաստ է 80 միլիոն ֆունտով վաճառել Գրեյլիշին «Մանչեսթեր Յունայթեդին»․ Mirror
СпортԱնգլիական «Ասթոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Նասեֆ Սավիրիսը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել կիսապաշտպան Ջեք Գրեյլիշին առնվազն 80 միլիոն ֆունտով, հայտնում է Mirror-ը:
Ինչպես նշում է թերթը, 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է։ Եվս մեկ թեկնածու համարվում է «Մանչեսթեր Սիթին»: Գրեյլիշը «Ասթոն Վիլլայի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Բիրմինգհեմի թիմի կազմում նա անցկացրել է187 հանդիպում և հեղինակել 25 գոլ: