Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ» Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» «Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» «Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 

Լենա Նազարյանը միացել է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Հասարակություն

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Այս մասին Նազարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»,- գրել է Նազարյանը, ապա ներկայացրել Աննա Հակոբյանի՝ ավելի վաղ կատարած գրառումը.

«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ:

Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվողա ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:

Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում:

Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին:

Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը:

Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից:

Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին:

Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:

Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում:

Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը:

Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը:

Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար:

Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես:

Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որիդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը:

Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում:

Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»«Հրապարակ». Օսկանյանին սպասելիսՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն էԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից «Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքինՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ (տեսանյութ)ՀԿ-ները պահանջում են ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրելՀԺՄ–ն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և պահանջում է քննություն իրականացնելՀՀ-ում ազգային իշխանության հաստատումով այսպիսի հանցագործություններ կատարողները խստորեն պիտի պատժվեն․ Կևորկ ՅազեջյանՄեր խնդիրն էն ա, որ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում տասնյակ տներ կառուցվեն․ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքում
Ամենադիտված