Կառավարությունում հաստատվել է ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը. Էդուարդ Աղաջանյան
ՀասարակությունՎարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբության էջում գրել է․
Այսօր կայացավ Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվեց ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը:
Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը, առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: