By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Նախիջևանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակ. Չալաբյան

Blogosphere

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մեկնարկող թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններին։ Գրառումը՝ ստորև․

«Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջևանում և Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։

Նախկինում ևս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու և հզորության։ Ինչը նաև պակաս կարևոր չէ՝ թե Ադրբեջանում և թե Թուրքիայում բացահայտ խոսվում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրա, Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Այն, որ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները առիթ էին տալու Թուրքիային ակտիվանալ, թերևս կասկած չէր հարուցում, հաշվի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը այդ օրերին։ Սակայն այն, թե ինչ արագությամբ և մասշտաբներով դա տեղի ուենցավ, ցույց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ բախվում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտության իրական վտանգի հետ, և դա կապված է այդ երկրի էապես փոփոխված աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։

Վերջին տաս տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ խաղացողը։ Եթե նախկինում այն ռազմականորեն ներգրավված էր միայն Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինված ուժերն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմակայան է ստեղծել Քաթարում, իր նկրտումներն է դրսևորում Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների նկատմամբ։ Հրաժարվելով Եվրոպական Միության անդամակցության, և հարևանների հետ խաղաղ գոյակցության հեռանկարից, այս երկիրը այժմ որդեգրել է «Նեօսմանյան։ դոկտրինա, որով այն հավակնում է իր ազդեցությունը հաստատել 100 տարի առաջ կործանված կայսրության նախկին տարածքների վրա, դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդը, և դրանով քայլ առ քայլ հետևողականորեն վերածվել գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական նոր կենտրոնի, ինչպիսին եղել է նույն Օսմանյան կայսրությունը 15-19-րդ դարերի ընթացքում։

Այս հավակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիային բնականաբար խանգարում է «հայակական սեպը», և առաջիկա տարիներին այն կարող է ողջ թափով ներգարվվել այն մեջտեղից հանելու գործին, հնարավոր բոլոր միջոցներով ավելացնելով ճնշումը մեզ վրա, ընդհուպ սպառնալով ռազմական միջամտությամբ։ Եթե նախկինում մեր ռազմական դիմակայությունը տեղի էր ունենում միայն Ադրբեջանի հետ, և այս կամ այն չափով այստեղ կողմերի ուժերը իրար համարժեք էին (թեև ոչ հավասար), ապա Թուրքիայի դեպքում իրավիճակը այլ է՝ այս երկիրը ունի մեզնից 10 անգամ մեծ բանակ, 30 անգամ մեզ ռազմական բյուջե, սեփական զարգացած ռազմական արդյունաբերություն՝ սա հնարավոր ռազմական բախման ելքը կանխորոշում է բնավ ոչ մեր օգտին։

Այստեղից էլ անմիջականորեն հետևում է, որ Հայաստանը պետք է հնարավոր միջոցներով խուսափի այդպիսի ռազմական բախումից, և գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական և դաշնակցային ռեսուրսներ, առավել ևս, որ Թուրքիայի հավակնությունները այլ աշխարհաքաղաքական կենտրոններին բոլորովին էլ չեն ոգևորում։ Թուրքիան իր նկրտումներում պատմականորեն բախվում է Ռուսաստանի շահերին, սակայն վերջին շրջանում, այն որոշ դեպքերում արդեն սկսում է հակադրվել նաև ԱՄՆ-ին, իսկ նրա հեռագնա պլանները՝ միավորելու թյուրքական աշխարհը, անմիջականորեն բախվելու են նաև Չինաստանի շահերին՝ թե սեփական Սինձյան նահանգում, և թե ՄԻջին Ասիայում։ Կարևոր է նաև Իրանը, որի պատմականորեն մրցակցում է Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում։ Այս ամենը պետք է հուշի, որ մենք կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ, որոնք կարող են մեզ օգնել չեզոքացնելու Թուրքիայի հնարավոր նկրտումները, սակայն դրա համար մեզ պետք է նրանց հետ ակտիվ և հետևողական աշխատանք՝ համատեղելու սեփական շահերը։

Ցավոք, մեր հարաբերությունները այս կարևորագույն ուժային կենտրոնների հետ վերջին շրջանում գտնվում եմ ոչ բարվոք վիճակում։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի գործող իշխանությունը հարաբերությունները բարդացրել է բազմաթիվ անհեռատես և անիմաստ քայլերի պատճառով, դրանց ցուցակը մեզ պարբերակաբար ներկայացվում է ռուսական կողմից։ ԱՄՆ գործող ադմինիստրացիայի հետ ակտիվ հարաբերություններ չկան, չկա շատ թե քիչ լուրջ համագործակցության օրակարգ կամ համատեղ նախաձեռնություններ։ Չինաստանը իր Նոր Մետաքսյա ճանապարհի (One road One belt) ռազմավարական ծրագրում ընդգրկել է Ադրբեջանը, սակայն չի ընդգրկել Հայաստանը, և վերջին շրջանում էապես նվազեցրել է ներգրավումը Հայաստանում։ Իրանի հետ հարաբերությունները ևս գտնվում են անհասկանալի վիճակում՝ մասամբ պայմանավորված այդ երկրի ներքին դժվարություններով, բայց նաև մեր կողմից նախաձեռնության բացակայությամբ։

Այս ամենը պատահական չի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլոր եղածների մեջ ամենա «հակադիվանագիտականն» է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել։ Կենտրոնացած լինելով սեփական ներքաղաքական օրակարգի վրա, չունենալով բավարար փորձ և դիվանագիտական ազդեցություն երկրից դուրս, և նաև փչացնելով հարաբերությունները հայկական իրականության այն խաղացողների հետ, որոնք այդպիսի ազդեցություն ունեն, այն փաստացի ձախողել է մեր երկրի դիվանագիտական աշխատանքը մի շարք առանցքային ուղղություններով, և այսօր մենք ակնառու տեսնում ենք դրա հետևանքները։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները վերջին հիշեցումներից մեկն են այն մասին, որ մենք բախվում ենք նոր մասշտաբի ու սրության մարտահրավերների հետ, և պետք է արմատապես վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը՝ խուսափելու անշրջելի կորուստներից։

Բազմաթիվ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում, սակայն այսօր մեր ժամանակը սպառվում է, և Նախիջևանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակը՝ այս անգամ արդեն շատ ավելի հզոր և վտանգավոր հակառակորդի հետ։ Եթե ցանկանում ենք խուսափել այս հեռանկարից, մեր երկրի կառավարման համակարգում պետք է օր առաջ էական փոփոխություններ տեղի ունենան և մեր ազգային ռեսուրսները պետք է մոբիլիզացվեն՝ ապահովելու երկրի անվտանգությունը և խաղաղ զարագացումը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular