Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ) 

Առաջին հայտով բուհ չընդունվելը մի´ սարքեք ազգային ողբերգություն. իմքայլական պատգամավոր

Հասարակություն

Այսօր Ազգային ժողովում բուհ չընդունված դիմորդներն ու նրանց  ծնողները հանդիպում են ունեցել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների  պատգամավորների հետ՝ քննարկելու բուհերից դուրս մնացած դիմորդների հարցը: «Իմ քայլը»-ից հանդիպմանը մասնակցում էր Լիլիթ Ստեփանյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Աննա Կոստանյանը:

«Դիմորդների ընդունման նոր կարգը, որը սկսել է գործել այս տարվա մայիսի 28-ից,  չէր կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ դիմորդները մայիսի 25-ից են սկսել հայտեր ուղարկել: Նոր կարգը վարչապետի կողմից ստորագրվել է մայիսի 25-ին, ուժի մեջ մտել՝ մայիսի 26- ից: ԿԳՄՍ նախարարը, որը երեկ Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր, նշել  է, որ ինքը դեռ ապրիլ ամսից այդ նոր կարգին ծանոթացրել էր դիմորդներին, իսկ ապրիլի 30-ի  լայվի մեջ էլ ցույց է տալիս, թե ինչպես է ինքը փորձում ներկայացնել նոր կարգը: Այդ դեպքում, եթե կառավարությունը որոշում չի կայացրել, ինչպե՞ս է ԿԳՄՍ նախարարը խոսում այդ կարգի մասին: Սա օրենքի խախտում է: Մենք երբեք չենք ասել, որ այս քննությունները համարվեն առ ոչինիչ, հիմա էլ չենք ասում, թեպետ օրենքի կետեր են խախտվել՝ կապված ժամանակամիջոցի հետ»,- նշեց դիմորդներից մեկի ծնողը՝ Մասիս Բաբալյանը:

Ըստ նրա՝ ԿԳՄՍՆ և ԳԹԿ-ի աշխատակիցները շտապել են և շտապողականությունից ելնելով՝ սխալներ են թույլ տվել. «Ամոթ բան չէ, դա տղամարդկություն է, թող բարի լինեն, ընդունեն իրենց սխալները և ասեն՝ այո, ժամկետների հետ կապված խնդիրներ ենք ունեցել և մրցակցությունից դուրս մնացած դիմորդների հարցը այլ կերպով կլուծենք»:

Դիմորդի ծնողը այս ամենի մեջ միտումնավորություն է տեսնում, քանի որ  Բրյուսովում բացվել են նոր թափուր տեղեր. «Պրն. Թամրազյանը վերջին հանդիպման ժամանակ դիմորդների երկու ծնողներին առաջարկել է դիմել Բրյուսովում նոր բացված տեղերի համար, քանի որ դրանք ավելի հետաքրքիր են, քան այն բաժինները, որոնք նշել են,- նշեց Մասիս Բաբալյանը:

Մեկ այլ դիմորդի ծնող Հասմիկ  Աղաջանյանը անդրադարձավ ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձ է եղել այդ փոփոխություններն. «Իմ երեխան պարտավոր չէ դիտել նախարարի ուղիղ եթերը՝  փոփոխությունների մասին իրազեկված լինելու համար: Եկեք չմոռանանք, որ մենք գործ ունենք երեխաների հոգեբանության հետ և այսօր ես էդ երեխաների բերանից լսում եմ «չկա արդարություն» արտահայտությունը»,- նշեց Հասմիկը:

Պատգամավոր Աննա Կոստանյանը իր խոսքում նշեց, որ կողմ է իրենց կողմից բերվող բոլոր պնդումներին, որ նախարարությունը, որպես լիազոր մարմին,  թույլ է տվել սխալներ և հաշվի չի առնվել մի շարք հանգամանքներ, որոնցից ամենակարևորը թագավարակի առկայությունն է, ինչպես նաև մեկ քննության հանգամանքը:

Քննարկման վերջում Լիլիթ Ստեփանյանը ամփոփելով իր խոսքը՝ ասաց. «Առաջին տարում, առաջին հայտով բուհ չընդունվելը անձնական կամ ազգային ողբերգություն մի՛ սարքեք, խնդրում եմ ձեզ: Ես անընդհատ նշել եմ, որ Հայաստանը փոքր երկիր է, մենք չունենք բավարար ռեսուրս և յուրաքանչյուր դիմորդի ու ուսանողի խնդիր, քանի դեռ վերջնական լուծում չի ստացել, մեզ համար շարունակում է մնալ խնդրահարույց: Այսօրվա մեր հանդիպումից հետո երեք խմբակցության անունից  նախարարությանը  նամակ կուղարկենք»,- նշեց Լիլիթ Ստեփանյանը:

Ըստ նրա՝ թարմացումները նորմալ են և դավադրություն փնտրելու կարիք չկա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)
Ամենադիտված