Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը՝ լարվածության թուլացման համար. CNN Turk
WorldԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում խնդրել է նրան օգտագործել իր՝ Հայաստանի հետ կապերը՝ կայունացնելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին CNN Turk- ի եթերում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը: «Պուտինի հետ զրույցի ընթացքում Էրդողանը նրան խնդրել է օգտագործել իր կապերը Հայաստանի հետ` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար։ Նա հավելել է, որ Հայաստանը հակամարտության «հարձակվող» կողմն է», - ասել է Քալինը՝ հավելելով, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին, բայց դա չի նշանակում հրաժարվել դիվանագիտական ուղիներից: