«Յուվենտուսի» հարձակվող Դիբալան կարող է բաց թողնել «Լիոնի» հետ հանդիպումը․ L'Equipe
SportԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Ֆրանսիայի «Լիոնի» հետ հանդիպումը, հայտնում է L'Equipe-ը:
Երկուշաբթի օրը «Յուվենտուսը» հայտարարեց, որ փորձարկումից պարզվել է, որ 26-ամյա արգենտինացին վնասել է աջ ազդրը: Հրապարակման համաձայն՝ հարձակվողի վերականգնման ժամկետը կլինի 10-15 օր: Այսպիսով՝ Դիբալան չի խաղա Իտալիայի առաջնության վերջին երկու հանդիպումներում, և անգամ հարցականի տակ է նրա մասնակցությունը «Լիոնի» դեմ խաղին: «Յուվենտուս» - «Լիոն» խաղը կանցկացվի օգոստոսի 7-ին՝ Թուրինում: Առաջին հանդիպումն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 1: 0 հաշվով: Այս մրցաշրջանում Դիբալան 17 գոլ է խփել և անցկացրած 45 խաղում 14 գոլային փոխանցում է կատարել։