Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որում քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորելու խնդիրը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել Լյուբերցի քաղաքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ։
SHANTNEWS-ին դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանը տեղեկացրել է, որ քննչական մարմինները չէին ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում էին հայ երիտասարդների մասնակցությունը այդ անկարգություններին։
Սկսված դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունը անհիմն է, և հայ երիտասարդները անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու քննիչների միջնորդությունը` հենց դատարանից ազատ արձակելով հայ երիտասարդներին։