Երևանում 36-ամյա տղամարդը փորձել է լինգով կոտրել բնակարանի պատուհանի ճաղավանդակը (տեսանյութ)
ВидеоՀուլիսի 26-ին, ժամը 23.29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի 36 շենքի առաջին հարկի բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրում են:
Անմիջապես նշված հասցե էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք լինգը, որով փորձել էին կոտրել ճաղավանդակը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին:
Հուլիսի 28-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, բնակարանային գողության փորձը կատարելու կասկածանքով, Ջրվեժի Բանավան թաղամասից Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 36-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։