Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը 

Նոր օրենքով ՀՌՀ-ն դառնում է գրաքննիչ ու դատավոր

Հասարակություն

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հերթական թողարկումը նվիրված էր հեռուստատեսության այսօրվա խնդիրներին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին շուրջ 50 րոպեի ընթացքում պատասխանում էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Բնականաբար, անդրադարձ եղավ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» վերջերս ընդունված օրենքներին, որոնք կառավարությունը Ազգային ժողովով սղացրեց արտակարգ դրության օրերին։ Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այժմ եթերում եղած ալիքների մի մասը փակվեն, պարոն Հակոբյանը նշեց, որ սպասվում է հանրային մուլտիպլեքսից օգտվելու մասին նոր մրցույթ, բայց ասաց, թե. «Ես կարծում եմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնց նպատակը մեծ մասամբ ոչ թե հանրային շահը սպասարկելն է, կամ տեղեկատվական պահանջմունքները բավարարելն է, այլ այս կամ այն քաղաքական գործչի կամ ֆինանսատնտեսական շահեր սպասարկելն է, ապա նրանք երկար կմտածեն և հետո միայն կմասնակցեն մրցույթին», ինչն ավելի պարզ ձեւակերպմամբ, թերեւս, նշանակում էր, որ նման ալիքներին կմերժվի հաճախականություն տրամադրելը։

Պարոն Հակոբյանին տեղեկացնենք, որ Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը գրանցված են որպես բիզնեսներ, այսինքն նրանք, ըստ իրենց սահմանման, պետք է սպասարկեն ֆինանսատնտեսական շահեր։ Ինչ վերաբերում է այս կամ այն քաղաքական գործչի կամ գործիչների խմբի շահերը սպասարկելուն, նույնպես տեղեկացնենք, որ ժամանակակից աշխարհում չկա որեւէ լրատվական հեռուստաընկերություն՝ սկսած Fox News-ից, CNN-ից մինչեւ Euronews, «Ազատություն» եւ Հ1, որը չսպասարկի այս կամ այն քաղաքական ուժին․ ժամանակակից մեդիայի առանձնահատկությունն է այդպիսին։ Ի դեպ, նշված վերջին լրատվամիջոցը՝ Հ1-ը, Հայաստանում այն քչերից է, որ ունի հանրային ֆինանսավորում, սակայն պարոն Հակոբյանի ղեկավարած կառույցի՝ ՀՌՀ-ի, լուռ համաձայնությամբ դարձավ ֆինանսական շահեր հետապնդող՝ գովազդակիր։ Նաեւ, «Մեդիա պաշտպանը» բազմիցս նշել է, որ Հ1-ը հետապնդում է մեկ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի շահերը, եւ դա նույնպես իրականցվում է Տիգրան Հակոբյանի ղեկավարած ՀՌՀ-ի լուռ համաձայնությամբ։

Խոսելով խոսքի ազատության մասին`Տիգրան Հակոբյանը նշեց, որ Հայաստանում գործում է խոսքի ազատություն, եւ ոչ թե ապատեղեկատվության, կեղծ լուրերի կամ ատելության խոսքի ազատություն։ Արձանագրենք, որ ատելության խոսքն ու սուտ տեղակատվությունը Հայաստանում ընտրովի է քննարկվում, օրինակ, եթե ինչ-որ մեկը բոլոր հեռուստատեսություններով քաղաքական ընդդիմախոսների կամ դատական համակարգի մասին խոսի որպես «շնաբարո դուրսպրծուկների», ապա ամենայն հավանականությամբ այդ հեռուստաընկերությանների հանդեպ սանկցիաներ կկիրառվեն, իսկ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի, բայց եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ապա նման մոտեցումը լայնորեն կտիրաժավորվի։ Նաեւ, պարոն Հակոբյանը նշեց, որ եթե որեւէ անձին վիրավորում են, իսկ հանձնաժողովը չգիտի այդ մասին, ապա տուժածը պետք է բողոքի հանձնաժողովին, կամ դատարան, որոնք կդիտարկեն պատժելու խնդիրը։ Այսինքն`իր ղեկավարած հանձնաժողովն ըստ նոր օրենքի`ոչ միայն լինելու է հավատաքննիչ՝ տեսնելու, թե ինչ քաղաքական գործիչների շահեր է հետապնդում տվյալ մեդիան, եւ հետաքննիչ՝ քննելու, թե ինչ ֆինանսատնտեսական շահեր է այն հետապնդում, այլեւ դատարան, եւ որոշել կա վիրավորանք, թե ոչ, ու նաեւ՝ կատարածու՝ ըստ այդմ կիրառել պատժամիջոցներ:

Այս ամենի կողքին բոլորով, ողջ հասարակությամբ , պետական սեկտորով, հասարակական կազմակերպություններով վիրավորանքների մասին տեղեկացնելու կոչը պարզապես Հայաստանում տարածում գտնող «դանոսչիկության» կոչ է, այսինքն`սովորական պետական քաղաքականության իրագործում։

Հ․Գ․Հարց հնչեց նաեւ ռուսական ալիքների փակման վերաբերյալ։ Տիգրան Հակոբյանը բազմաթիվ տերմինների օգտագործմամբ․ «սուվերեն հաճախականություններ, հանրային մուլտիպլեքս, սպառողական զամբյուղ, տեղեկատվության փաթեթ», եւ այլն, աշխատեց չբացատրել, որ այդ ալիքները փակվում են։ Ինչպես ասում էր ռուսական ռադիոն․ «МАЛЬЧИК ЖЕСТАМИ ПЫТАЛСЯ ПОКАЗАТЬ, ЧТО ЕГО ЗОВУТ ХУАН»։


Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան
Ամենադիտված