«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Քրեակատարողական համակարգում առկա չէ COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն. ՄԻՊ

Право

Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ,  հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ որում, կատարվել է «Արմավիր» ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ:

Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․

• Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի  կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ,

• քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ,

• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ,

• քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ, որն ունի համակարգային խնդիր և Մարդու իրավունքների պաշտպանն այն բարձրացվում է տարիներ շարունակ,

• քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ,

• պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն),

• արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս  և այլ բժշկական միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար,

• «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով,

• արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից
քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում,

• առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ,

• տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն,

• բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ,

• քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն:
Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,  մասնավորապես՝

• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով.

• ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ.

• ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին):

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:
Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Մշտադիտարկման այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное