Շնորհակալ ենք մեզ ներշնչած վսահության համար․ Տավուշի թեմը շնորհավորել է Խաչատուրովի ծնունդը
ԲլոգոսֆերաՀուլիսի 30-ը գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան օրն է։ Տավուշի թեմը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է նրան։
«Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։
Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։
Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վսահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։
Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։
Աստված Ձեզ պահապան»,-նշվում է ֆեյսբուքյան էջում։