Չէի ուզի՝ երկրիս երբեմնի ղեկավարի տեքստերը նման իսպանական ամոթ առաջացնեն. Վահագն Թևոսյան
ԲլոգոսֆերաԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լսեցի Ռոբերտ Քոչարյանի՝ տարբեր իրավիճակների մեկնաբանությունները, վերլուծությունները, տարակուսած հարցադրումները: Սա առնվազն պատմական հարցազրույց էր այն մասին, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչպիսի մտավոր ու բարոյական արժեհամակարգ է ձևավորվել Հայաստանում ամենավերին պետական մակարդակով:
Ինձ ամեն ինչից հասկացող ու վերին ատյանի դատավոր չեմ համարում, ու ընթացքում էլ չեմ կարողացել վերացարկվել քաղաքական պատկանելությունիցս ու Քոչարյանի հանդեպ անձնական վերաբերմունքիցս: Բայց այնուամենայնիվ որպես քաղաքացի ու անհատ, քչից-շատից կարդացած ու խոսքուբանից մի փոքր գլուխ հանող մեկը, որը կարող է նաև բնական տարակարծություններ ունենալ անխտիր ցանկացածի հետ, չէի ուզի, որ երբևէ երկրիս ղեկավար աշխատած մարդու տեքստերը մոտս նման իսպանական ամոթ առաջացնեին»: