«Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր»․ Պուտին
ՌուսաստանՌուսաստանի Դաշնությունում սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ որոշումը կկայացվի միայն դեղամիջոցի նկատմամբ բացարձակ վստահություն ունենալուց հետո, հայտնում է Russia 24 հեռուստաալիքը: Պետության ղեկավարը շեշտել է, որ գրիպի պատվաստումները պետք է լինեն կամավոր, բայց անհրաժեշտ է մարդկանց տեղեկացնել պատվաստումների կարևորության մասին: «Պետք է մարդկանց տեղեկացնել, թե որտեղ և երբ կարող են պատվաստվել անվճար՝ ըստ նշանակման, առանց հերթերի»,֊ասել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով՝ կանխարգելիչ գրիպի դեմ պատվաստումների ազգային օրացույցը պետք է ամբողջությամբ իրականացվի: