Տիգրան Մեծի պողոտայի արագ սննդի կետից գողացել է բջջային հեռախոս՝ պատյանով, որի մեջ եղել է 250 դոլար
ՀասարակությունՈստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 29-ին բաժին են հրավիրել 32-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 26-ին, ժամը 02.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի արագ սննդի կետից գողացել է բջջային հեռախոս՝ պատյանով, որի մեջ եղել է 250 դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է հեռախոսի տիրոջ ինքնությունը. նա ոստիկանությունում հաղորդում է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: