Իջեւան-Դիլիջան ճանապարհին մեքենան բախվել բետոնե հենասյանը, վարորդը տեղում մահացել է. կա 3 վիրավոր
Чрезвычайный случайՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ եւ տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հենասյանը․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղեւորներ Անժելա Մ․-ն (ծնված 1987 թ․), Լիա (ծնված 2013 թ․) եւ Լամարա (ծնված 2011 թ․) Ո․-երն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։