Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով
ԱշխարհԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։
Առաջին տիկնոջ ինքնազգացողությունը գնահատվում է լավ, նա կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև Բրազիլիայի նախագահը։