Տղամարդը գերբնական երևույթ է տեսագրել իր ծնողների տան նկուղում (տեսանյութ)
ՏեսանյութերReddit սոցկայքում «vanillabear24399» անունով օգտատերն իր ծնողների տանը նկարահանված տարօրինակ տեսանյութ է հրապարակել:
Կադրերում երևում է, թե ինչպես է դեպի նկուղ տանող դուռը սկսում ցնցվել, կարծես` ինչ-որ մեկը փորձում է այն բացել: Տղամարդը մոտենում է դռանը, բացում այն, սակայն, ինչպես երևում է, ոչ ոք չկա, միայն դեպի նկուղ տանող աստիճաններն են:
«Ժողովուրդ, ես իրոք անհանգստացած եմ: Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Ծնողներիս տանը միշտ տարօրինակ բաներ են պատահում, բայց սա ամենից լուրջն էր»,- գրել է տեսանյութի հեղինակը, ով, հավանաբար, բնակվում է ԱՄՆ-ում:
Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից շատերը կարծիք են հայտնել, որ դա կարող է ինչ-որ գերբնական երևույթ լինել, մյուսներն էլ պնդել են, թե դուռն ընդամենը ցնցվել է քամուց:
Guys I'm seriously freaking out. Idk what's going on, weird things happen in my parents house all the time but this is the most severe. from r/Ghosts