ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստը Դա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասին Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներ Դուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին» Ապրիլի 16-ի աստղագուշակ Հինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն Չախալյան Ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Սամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիին 

Գառան, գոճու խորոված, 100 հազար դրամանոց խմիչքներ. ԱԺ-ն «Ծիրանի» ռեստորանում 3 միլիոն դրամ է ծախսել

Քաղաքական

Պետական կառույցները բավականին մեծ գումարներ են հատկացնում պետական եւ պաշտոնական ճաշերի, օտարերկրյա պատվիրակությունների հյուրասիրության համար: Երբեմն այդ հյուրասիրությունները պետական բյուջեի վրա արժենում են միլիոնավոր դրամներ: Այն, որ արարողակարգի անբաժանելի մաս են պաշտոնական հյուրասիրությունները, քննարկման ենթակա չեն, սակայն որքանո՞վ է, օրինակ, արդարացված, երբ մեկ հյուրասիրության համար վճարվում է երեք միլիոն դրամ:

Ազգային ժողովն, օրինակ, 2019 թվականին պաշտոնեական ճաշկերույթ է կազմակերպել 1,9 միլիոն դրամի շրջանակներում: Ճաշկերույթը կազմակերպել է «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Ծիրանի» այգի ռեստորան անունով: Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Գնումների կայքում հրապարակված պայմանագրում նշված չէ, թե այս ճաշն Ազգային ժողովը ինչ միջոցառման շրջանակներում է կազմակերպել: Սակայն ռեստորանում հավաքույթներից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Նոր տարվա շեմին: Իսկ ահա 2020 թվականի ճաշկերույթներից մեկի համար Ազգային ժողովի աշխատակազմը վճարել է 3 մլն դրամ: ԱԺ-ն այս տարվա ճաշկերույթները եւս անցկացրել է «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի երեքին:

Ուսումնասիրելով խորհրդարանի աշխատակազմի ճաշկերույթի երեք միլիոնանոց ցուցակը՝ արձանագրում ենք, որ բավականին թանկարժեք խմիչքներ եւ սննդատեսակներ են պատվիրել: Օրինակ, 99 հազար դրամ վճարել են մեկ կաթնակեր գառան խորովածի համար, մեկ ամբողջական գոճու համար՝ 55 հազար դրամ, ստերլետ տեսակի ձկան գրիլի համար՝ 25 հազար դրամ, ճագարի համար՝ 16 հազար դրամ: Ցուցակից տեղեկանում ենք, որ պատվիրել են 12 տեսակ աղցան, սագի մսով տոլմա, մեկ տասնյակից ավելի խորովածի եւ քաբաբի տեսականի: Պարզվում է, որ հայ պառլամենտականները նաեւ թանկարժեք խմիչքների սիրահար են, այն էլ՝ արտասահմանյան արտադրության: Այսպես՝ նույն ցանկից տեղեկանում ենք, որ օրինակ «Հենդրիքս» տեսակի ալկոհոլային խմիչքի համար վճարվել է 33 հազար դրամ: Կան նաեւ ալկոհոլային խմիչքներ, որոնք արժեն 94 հազար, 45 հազար եւ 39 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ցանկի մեջ առկա է մոտ 100 տեսակի ալկոհոլային խմիչք: Հակոբ Արշակյանի ղեկավարած Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարությունում եւս դեմ չեն «Ծիրանի» այգի ռեստորանում ուտել-խմելուն: 2019 թվականին նախարարությունը այս ռեստորանի հետ կնքել է երեք պայմանագիր, որի ընդհանուր աժեքը կազմում է 5 միլիոն 500 հազար դրամ: Օրինակ պայմանագրերից մեկը, որի արժեքը 4,5 մլն դրամ է, անցած տարվա հոկտեմբերին 125 հոգու համար պաշտոնական ճաշ է մատուցվել: Թե ինչ են կերել 4,5 մլն դրամի, ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չէ: Սակայն նկատելի է, որ թիվը մեկ ճաշի համար ահռելի մեծ է: «Ծիրանի» այգի ռեստորանը նաեւ ոստիկանության նախընտրած օբյեկտն է: Ի դեպ, հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունից հայտնել էին, որ եղել է պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ:

Հուլիսի 27-ին գնումների համակարգում հրապարակվել է ոստիկանության եւ «Ծիրանի» ռեստորանի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեք 975 հազար դրամ է: Սա այն  աղմուկ հանած ճաշկերույթն է, որին, ըստ պայմանագրի, ներկա են եղել 35 հոգի: Ոստիկանությունն այս ռեստորանում այս տարվա ընթացքում պատիվ է տվել նաեւ Ղազախստանից ժամանած պատվիրակությանը: 15 հոգանոց ճաշկերույթն արժեցել է 300 հազար դրամ: Ոստիկանությունը մոտ մեկ միլիոն դրամի էլ նախորդ տարի է այս ռեստորանում հավաքույթ կազմակերպել: «Ծիրանի» ռեստորանը նաեւ Նիկոլ Փաշինյանի նախընտրած օբյեկտն է: Նա եւս իր արտասահմանյան հյուրերին այս օբյեկտում է պատիվ տալիս: Այս տարի ռեստորանում վարչապետի աշխատակազմը ծախսել է երեք հարյուր հազար դրամ, թե ինչ գնման մասին է խոսքը, պայմանագրում նշված չէ: Այս ռեստորանում 700 հազար դրամի ծախս է կատարվել նախորդ տարի, երբ Երեւանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դ.Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Պայմանագրում նշված չէ, թե պաշտոնական ճաշին քանի հոգի է մասնակցել: Օտարերկրյա մեկ այլ պատվիրակության անցած տարի եւս այս ռեստորանում պատիվ են տվել՝ մեկ միլիոն դրամի շրջանակներում: Պայմանագրում այլ մանրամասները բացակայում են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվիՓրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստըԴա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներԴուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»Ապրիլի 16-ի աստղագուշակՀինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն ՉախալյանՋրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՍամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիինՈստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե ՀովհաննիսյանՑեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար ԷլբակյանՊարոն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները կմեկնաբանեք, ինչպես դուք եք ուզում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինԱվինյանը պաշտոնի է բերել Մալաթիայի նախկին թաղապետին, որը կալանավորված էր. ԶառուկյանՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըՄարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿՄի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան ԱբրահամյանArmflix հավելվածում այժմ հասանելի է «ՏԱՆԴԵՄ» հեռուստանովելի՝ 1 և 2 սերիաները (տեսանյութ)Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակագրումը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Ամենադիտված