Թրամփը առաջարկել է հետաձգել ԱՄՆ նախագահական ընտրությունները
БлогосфераԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները: «Եթե քվեարկությունը լինի փոստային, ոչ թե քվեաթերթիկային, ինչպես ընդունված է, և ինչը միանգամայն նորմալ է, ապա 2020 թվականի ընտրությունը կլինեն պատմության մեջ ամենակեղծվածը: Դա Միացյալ Նահանգների համար կլինի ահավոր նվաստացում: Ընտրությունները հետաձգե՛ք, մինչև մարդիկ կկարողանան ընդունված տարբերակով քվեարկել՝ հուսալի և անվտանգ», - գրել է Թրամփը Թվիթերի իր էջում։
Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի շտաբի ներկայացուցիչ Հողան Գիդլիի, ներկայիս պետության ղեկավարը, խոսելով ընտրությունների հետաձգման մասին, «միայն բարձրացրել է այն քաոսի հարցը, որը ստեղծել են դեմոկրատները՝ պնդելով, որ բոլոր քվեարկությունը պետք է տեղի ունենա փոստային եղանակով»:
ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Այնուամենայնիվ, երկրում ակտիվ քննարկում է ընթանում այն մասին, թե ինչպես վարվել կորոնավիրուսային համաճարակի համատեքստում: Թրամփը նախկինում քննադատել էր փոստով քվեարկելու գաղափարը, քանի որ, նրա կարծիքով, իրենք չեն կարող խուսափել արդյունքների կեղծումից: