Երգիծաբան Միխայիլ Գալուստյանի հերթական բիզնեսը տապալվել է
Ռուսաստան«Վայզերլայֆ» ընկերությունը, որը պատկանում է երգիծաբան, շոումեն դերասան Միխայիլ Գալուստյանին, սնանկացել է: Սա նրա հերթական տապալումն է բիզնեսի ասպարեզում։ Ավելի վաղ լուծարվել էր նրա «Top Film Comedy» ստուդիան: «Վայզերլայֆ»֊ի հիմնական գործունեությունը հավելվածների առևտուրն է: Ըստ «Mash» Տելեգրամի ալիքի՝ ընկերությունը նախատեսում էր սմարթֆոնների համար հավելվածներ արտադրել, բայց դեռևս երբեք ոչինչ չի թողարկվել: Հուլիսին սկսվեց «Վայզերլայֆի» լուծարման գործընթացը, և դրա միակ հիմնադիրը՝ Միշա Գալուստյանը, կորցրեց առանց լիազորագրի գործելու իր իրավունքը: Հուլիսին լուծարվեց նաև 2011-ին ստեղծված «Top Film Comedy» կինոստուդիան, որի բաժնետոմսերի 15% -ը պատկանում էր Գալուստյանին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալուստյանը և նրա գործընկեր Ալեքսանդր Ռևվան ունեն համատեղ խաղային բիզնես` «Ace Gaming» ընկերությունը, որը ներմուծում է խաղային ապրանքներ: Բայց այս բիզնեսը նույնպես չի կարելի հաջողակ անվանել. 2019-ին ընկերությունը գրանցեց գրեթե 2.4 միլիոն ռուբլու վնաս: