Զարեհ Սինանյանի դրամական միջոցները 2019թ-ին կազմել են 109 658 դոլար․ Փաստինֆո
ПолитическиеՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի դրամական միջոցները 2019 թվականին կազմել են մոտ 109 658 դոլար և 4 մլն 227.570 դրամ, որից 25 000 դոլարը՝ կանխիկ։
Ըստ հայտարարագրի՝ 2019թ.-ին Զարեհ Սինանյանը 243 մլն 219 հազար դրամ փոխառություն է ստացել։ Պարտապանը եղել է «Անուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։
Զարեհ Սինանյանի եկամուտը 2019թ.-ին կազմել է 6մլն 663.422 դրամ և 22 532 դոլար, որից 6 մլն 663.422 դրամը վարչապետի աշխատակազմի կողմից ստացված աշխատանքի վարձատրությունն է, 12 854 դոլարը Գլենդելի քաղաքապետարանից ստացված աշխատանքի վարձատրությունը, 3518 դոլարը «Հոլիվուդ Բըրբանք» օդանավակայանի կողմից ստացված վարձատրությունը, իսկ 3 160 դոլարը՝ Law Offices իրավաբական գրասենյակների կողմից ստացված վարձատրությունը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտարարագրել է նաեւ 2013թ.-ին ձեռք բերած 15 000 դոլար արժողությամբ դաշնամուր (ռոյալ)։
Աղբյուր` Փաստինֆո