Բելառուսը Ուկրաինային է փոխանցել երկրում ձերբակալված ռուսաստանցիների ցանկը
РоссияԲելառուսը Ուկրաինային է հանձնել երկրում ձերբակալված ռուսաստանցիների ցանկը՝ ստուգելու՝ արդյո՞ք նրանք մասնակցել են Դոնբասում ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան: «Մենք ստացանք Բելառուսի կողմից ձերբակալված քաղաքացիների ցուցակ, և Բելառուսի արտգործնախարարությունը խնդրեց մեզ փոխանցել նշված փաստաթուղթը Ուկրաինայի իրավասու մարմիններին՝ մեր պետությունում այդ անձանց կողմից կատարված հանցագործությունների կատարման և ռազմական գործողություններին մասնակցելու համար», - ասել է նա: Նախարարի խոսքով՝ իրավապահներն արդեն ակտիվորեն աշխատում են ցուցակի վրա և ստուգելու են՝ ձերբակալվածներից որն ունի ուկրաինական քաղաքացիություն: Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Մինսկը որևէ մեղադրանք չի առաջադրում Կիևի դեմ: