Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

Ի՞նչ կապ ունի Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանին տված պատվերի հետ․ քաղաքագետ

Политические

Արդեն որքան ժամանակ է, ինչ շարունակվում է արդիական մնալ Ադրբեջանի կողմից սանձազերծված հակահայկական, հակամոսկովյան և հակառուսական գործողությունները։ Ադրբեջանի վերջին մշակված ռազմավարությունը նախորդներից տարբերվում էր նրանով, որ հիմնականում թիրախավորվել էր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանագոտիին, այլև հայ-ռուսական, հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները։ 

Լուրեր․com-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ում կարծիքով՝ Ադրբեջանի վերջին գործողությունները այդքան էլ ուղղված չէին ինչ-որ հաղորդագրություններ փոխանցելու պաշտոնական Բաքվից՝ Հայաստանին․ «Իրականում ադրբեջանական կողմը երբևէ չի թաքցրել, թե ինչ նպատակներ ունի, և քանի որ մեկ տարուց ավել է՝ զինադադարը որոշ չափով պահպանվում էր, Ադրբեջանը տեսավ, որ չի հասնում իր ցանկացածին և փորձեց արդեն վերականգնել նախկինում իր կողմից կիրառված մեթոդներին, այսինքն՝ լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Իմ կարծիքով այս անգամ Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները ավելի շատ աշխարհաքաղաքական էին և համապատասխան պատվերներ էին իջեցված Բաքվին, որպեսզի միտումնավոր լարի իրավիճակը, ոչ թե Ադրբեջանի և Արցախի շրջանում, այլ հենց հայ-ադրբեջանական սահմանին և դրանով ևս մեկ անգամ ցույց տա, որ ՀԱՊԿ-ն, որը Հայաստանի առաջ պարտավոր էր կատարել իր պարտականությունները, չի կատարում, բացի դա փորձ էր կատարվում նաև որոշ  չափով Ռուսաստանին խառնել այս ամենի մեջ, որպեսզի կրկին հայ հասարակությանը համոզվեր, որ  Ռուսաստանը չի պաշտպանում Հայաստանի շահերը, կամ, եթե պաշտպանում է՝ անում է հատուկ, որը կստեղծեր բավականին հակառուսական տրամադրություն Հայտսանում և նպատակը հենց սա էր»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այս ամենի նպատակը այդ էր, քանի որ Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ  ռազմավարական ընկերն է և, ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված բազմաթիվ  համաձայնագրերի, Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանի և դրա սահմանների անվտանգությունը հարևան երկրների հետ այդ թվում՝ Ադրբեջանի․ «Այստեղ կա խնդիր․ Ռուսաստանը որքան էլ, մեր ռազմավարական գործընկերն է, որոշ չափով կաշկանդված է։ Այն, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր,  չի կարող բացահայտ պաշտպանել Հայաստանին միջազգային ասպարեզում և, եթե  պաշտպանի թեկուզ և նույն այս վերջին սրացման ընթացքում, դա քարտ-բլանշ կլիներ պաշտոնական Բաքվի և Անկարայի ձեռքում, որոնք Մոսկվային կմեղադրեին  Հայաստանին բացահայտ աջակցելու մեջ և դրանով հարց կբարձրացնեին, թե արդյոք Մոսկվան այն անկախ և ազատ միջնորդն է, որը կարող է հանդես գալ հայ-ադրբեջանական հակամարատտության լուծման համար։ Ես չեմ կարծում, որ պատահական էր այն, որ Ադրբեջանը սանձազերծեց բախում հենց հայ-ադրբեջանական սահմանագոտում, Ադրբեջանը համապատասխան պատվերներ էր ստանացել  Նիկոլ Փաշինյանի իշխանության փայատերերից․ դա այն հակառուսական շրջանակն է, որը երբևիցե  չի էլ թաքցրել, որ իրենց նպատակը  Մոսկվայի «դուրսբերումն է» Հարավային Կովկասից»,- նշեց նա։

Գագիկ Համբարյանը կարծում է, որ հակառուսական տրամադրություններ ստեղծող մարդիկ հիմա հայաստանյան իշխանության մասն են կազմում․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի և հայաստանյան որոշ շրջանակների գլխավոր խնդիրն է գեներացնել հակառուսական տրամադրությունը Հայստանում, հայստանյան հասարակությանը ցույց տալ, որ Ռուսատանը Հայաստանին ոչ մի գործընկեր էլ չէ, և, անհրաժեշտության դեպքում,  չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը, ցույց տալ, որ Ռուսաստանը ոչ միայն գործընկեր չէ այլ նաև թշնամի երկիր է, և այդ ամենի արդյունքը պետք է լինի նրանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի տարածքից դուրսբերումը»,- ընդգծեց քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանին ուղղված  Ադրբեջանի համարձակ քայլերը անմիջական կապ ունեն իրենց օգնող երկրի Թուքիայի հետ․  «Մեր հասարակաության ինչ- որ մասը շաատ պրիմիտիվ է մտածում, շատ դեպքերում  հայ-ադրբեջանական հարաբերությունները ուսումնասիրելուց շատ-շատերը փորձում են դուրս թողնել Թուրքիայի գործոնը, այն ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը գործում է համաձայնեցված, միակ խնդիրը Անկարայի համար, որը կաշկանդում է իր բավական ագրեսիվ, անզուսպ և ցինիկ քաղքական դրսևորումները Հարավային Կովկասում առաջ տանելը,  ռուսական ռազմաբազայի առկայությունն է Հայաստանի տարածքում։ ՀՀ-ից որևիցե մեկը եթե հայտարարի, որ  ՀՀ-ն ի վիճակի է միանձնյա պաշտպանել իր անվտանգությունը տարածաշրջանում ուրեմ՝ էդ անձինք կամ անգրագետ են, կամ ՀՀ-ի թշնամիներ։ Ցավով եմ ասում, բայց պետք է փաստենք՝ ներկայիս ՀՀ-ն իր ունեցած ոչ մի հնարավորություններով չի կարող զսպել Թուրքական ագրեսիան։ Թուրքիան բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի միջազգային ամեն տեսակի կառույցի վրա»,- ասաց Գագիկ Համբարյանը։

«Ես երազում եմ ապրել այն Հայաստանում, որի մասին երազում են այն պոպուլիստները, որոնք գտնում են, որ մենք ի վիճակի ենք միանձնյա պաշտպանել մեր անվտանգությունը Թուրքիայից, որովհետև  դա այդպես չէ, դա ուտոպիստական գաղափար է, դա մեզ կործանող քաղաքական գիծ է։ Պետք չէ մոռանալ, որ վերջին 30 տարիների ընթացքում բացահայտված է երկու դեպք, որտեղ Թուրքիան բացահայտ ծրագրել է հարձակվել ՀՀ-ի վրա, իսկ Թուրքիային Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելուց հետ է պահում միայն ռուսական ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ում»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա Ադրբեջանը ուներ երկու ծրագիր՝ մաքսիմում և մինումը․ մինիմումը ինֆորմացիոն հոսքերում հակառուսական թեզը շատ հմտորեն առաջ տարվելն էր և Մոսկվայի մեղադրվելը Հայաստանին չպաշտպանելու մեջ, մաքսիմումը՝ դիրքային ձեռքբերումներ ունենալն էր․«Շնորհիվ մեր զինվորականների Ադրբեջանի մաքսիմումի ծրագիրը հակառակ էֆեկտը ստացավ, և հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ պարզ և բացահայտ ցույց տվեց, որ ինքը բացարձակ տեղյակ չի եղել նախօրեին սահմանին տիրող իրադարձությունների մասին, ենթադրաբար դրանով ցույց տալով իր իշխանության փայատերերի թիկունքում կանգնած օտարերկրյա ուժերին, որ ինքը այդ ամենի հետ կապ չունի»,- ասաց նա։

Քաղաքգետը այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարները այդպես էլ չեն կարող իրար հետ լեզու գտնել․ « Նիկոլ Փաշինյանի փորձերը նոր մաքուր թղթից  բանակցությաններ սկսել արցախյան խնդրի շուրջ, իր թեզերը որ ինքը առաջ էր տանում, Փաշինյան և Ալիև քննարկման ժամանակ, բացահայտ մերժվեցին ադրբեջանական իշխանությունների կողմից։ Նաև նշեմ, որ բացարձական զրոյական մակարդակ ունեցավ  Աննա Հակոբյանի անտրամաբանական և ավելի շատ պարտվողական խաղաղության կոչերը, որը բացարձակ չընդունվեց որևիցե մեկի կողից,  և դա կիրառվեց որպես վախկոտություն և պարտվողականություն։ Թուրքի հետ խաղաղասիրական մոտիվներով երբեք չի կարելի խոսել, իրենք դա չեն ընդունում»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращается
Самое популярное