We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը. Լիլիթ Գալստյան

Blogosphere

Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել.

Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ Հոդվածն հետեւյալ հաստատումներն ունի՝ <ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաեւ Հայ Եկեղեցին:

Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը>>Ըստ էության, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ կարեւորագույն՝ օրենքին համազոր այն փաստատուղթն է, որը սահմանում է կրթության ոլորտում պետության պատասխանատվությունների եւ հանձնառությունների սահմանը, անձի, հասարակության եւ պետության շահերից բխող առաջնահերթությունները, նպատակներն ու թիրախները, պատասխանում է շատ կարեւոր մի հարցի՝ ինչ հասարակություն ենք կերտում, որն է նրա արժեքային համակարգը, որքանով է այդ արժեքային համակարգը նպաստում է համահայկական միասնական շահերին, հոգեւոր, տեղեկատվական դաշտի ամրապնդմանը:

Փաստորեն, չունենալով ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, փորձ է արվում վերաձեւել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան: Պարզից էլ պարզ է՝ անհնար է եւ անթույլատրելի կրթական ծրագրերի բովանդակություն եւ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ՝ պետական կրթական չափորոշիչ սահմանել, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր: Սա համարժեք է, օրենքը չգոյության պայմաններում նորմատիվ ակտ սահմանելուն: Առատորեն պարգեւավճար ստացող նախարարն ու թիմը այս անելու համար ավելի քան երկու տարի ժամանակ ունեին…

Սա ըստ էության հենց այն ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՐԱՑՈՒՄՆ Է, ԳՈՒՑԵԵՎ ՀԱՏՈՒԿ ՄՏԱԾՎԱԾ ԲԱՑԸ, որի վրա կառուցվում են հետագա սխալները, իսկ ավելի ճիշտ՝ կասկածելի եւ վտանգավոր նպատակադրումները:

Եվ այսպիսի իրավիճակում եւ մթնոլորտում շատ բնական է չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերում որոշ պատահական <> թափանցում-ընտրությունը, կամայական եւ հայեցողական վերաբերմունքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, օրգինալ, աննախադեպ ու տարաշխարհիկ երեւալու մարմաջը եւ իհարկե՝ ազգային բաղադրիչի մերժումը, նսեմացումն ու արհամարհումը: Այս վերջինն տենդենցն արդեն շատ առարկայական է եւ անհերքելի:

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա են դարձել հատկապես Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես եւ իմ հայրենիքը» «Հայոց լեզու» եւ «Գրականություն» բաժիններն, ինչը շատ բնական է: Հենց այս առակայախմբի տիրույթում է հիմնականում ձեւավորվում ազգային դպրոցը եւ հենց այս առարկայախմբի չափորոշիչներում են աղետալի բացթողումներ, <>արձանագրվել: Բնական էին եւ գնահատելի մեր ակադեմիական շրջանակների՝ ՀՀ ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն ներկայացնող գիտական հանրույթի հրապարակային տեսակետներն ու եզրակացությունները:

Մի քանի անդրադարձ կատարեմ «Հայոց լեզու» եւ «Գրականություն» բաժիններին, թեեւ տարակուսելի է՝ արդյոք իմաստ ունի քննարկել օրենքի խախտումով մշակված մի փաստաթուղթ…

Նախ, գրականության եւ լեզվի ուսուցման նպատակ հետապնդող առարկայական չափորոշիչները եւ օրինակելի ծրագիրը շարադրված է այնպիսի ցածրորակ լեզվամտածողությամբ, քերականական եւ ոճական այնպիսի աղաղակող սխալներով, որ տպավորություն է, թե թարգմանական անհանհաջող ձեռնարկ է, խնդրին անտեղյակ, սիրողական մի խմբակի մտավարժանք: Իսկ փաստաթղթի սեւագիր լինելու հեղինակների արդարացումը որքան անլուրջ է, նույնքան՝ ամոթալի…

Անհնար է հավատալ, որ հայ գրականության եւ մշակույթի երեւելիներ Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Նարեկացին եւ Քուչակը անփութաբար են մոռացվել:

Իսկ, այնուամենայնիվ, եթե մոռացվել են, այդ դեպքում, կարելի՞ է արդյոք չափորոշչի մշակում վստահել մի խմբի, որը մեր ինստիտուցիոնալ հիշողության կրողը չէ եւ մեր ինքնության մի քանի դարի ու դարաշրջանի վրայով կարող է այդպես չիմացյալ ցատկ կատարել: Մի՞թե կարիք կա հաստատելու, որ հանրակրթության շրջանակներում առանց վերոհիշյալ մեծությունների արժեւորման անկարելի է ամբողջական հայ մարդ, անհատականություն, ազգային նկարագիր եւ աշխարհայացք ձեւավորել: Ոչ, դուք մտածված եք աղքատացնում ձեւավորվող անհատականության, հայ աշակերտի մտահորիզոնը, նեղացնում նրա ինքնության շրջանակը:

Հավանաբար հենց այս նպատակադրումով էլ ողջ ծրագրում ժամանակագրական եւ ժանրային խառնաշփոթ է, հեղինակների եւ թեմաների անտրամաբանական հաջորդականություն:

<> վերնագրի ներքո՝ հետագա շարադրանքում հայտնվում է Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսումնառության ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ի (նախագիծը): Կամ պետք է զատել առարկաները, կամ՝ վերնագիրը փոխել:

Անհասկանալի է եւ անտրամաբանական, թե ինչու է իբրեւ միասնական առարկա դիտվում հայոց լեզուն եւ առհասարակ գրականությունը, ոչ թե՝ հայ գրականությունը:

<>, սահմանում է նախագիծը: Այս խիստ մակերեսային, սահմնափակ եւ նեղ մոտեցմամբ, առանց վարանելու կասեի՝ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ մոտեցումովէ ներկայացվում լեզվի եւ գրականության ուսումնասիրության նպատակը, մինչդեռ լեզուն եւ գրականությունը աշխարհայացք են, մտածողություն, արժեքային համակարգ, աշխարհընկալում: Լեզուն ամենամեծ մշակույթն է, չկա լեզվից դուրս ոչինչ…

Նույնքան մակերեսային եւ խոցել է գրական երկի ուսումնասիրության նպատակի սահմանումը: Նախ, իբրեւ առաջնային նպատակ շեշտված է երկի ենթիմաստի բացահայտումը: Իսկ հետո բախվում ես հետեւյալ անհասկանալի, ոչ գրագետ շարադրանքին՝ <>:

Հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում հայոց լեզվի եւ գրականության ուսումնառության եւ ոչ մի փուլում հայ գրականությունն իբրեւ առանձին առարկա ներկայացված չէ: Ահա, այսպես է իրականացվում ազգային դպրոց ունենալու օրենքի պահանջը»:

Հասկացություններում եւ ընդհանրապես ողջ տեքստում չկա ազգային արժեհամակարգ կամ ազգային ինքնություն հասկացությունը: Խնդիրն այն է, որ կոնցեպտուալ իմաստով պարզապես չկա այդպիսի նպատակադրում եւ խնդիր: Այս չափորոշիչը եւ ծրագիրը ուղղված են ազգային ինքնագիտակցության թույլ պատկանելությամբ աշխարհաքաղաքացու ձեւավորմանը: Այս պատճառով է, որ տեքստում ոչ ինքնություն եւ ոչ էլ՝ մշակույթ հասկացությունների կողքին ազգային բնութագրիչը չի հանդիպում:

Ժամանակակից հայ գրականության ներկայացվածությանն ու գործերի ընտրությանը արդարացիորեն շատերն են անդրադարձել, քննադատել: Կարեւոր մի բացթողումի մասին եւս չի կարելի լռել. Ինչպե՞ս կարելի է կրթական ծրագրում չներառել xx դարը ներկայացնող սփյուռքահայ գրողների:

Արտասահմանյան գրականության անհասկանալի ընտրությունն ու մասնավորապես ռուս գրականության բացակայությունը երեւի նույնպես անմեղ մոռացումի շարքում է:

Լեզվի եւ գրականության ծրագրից պարզ է դառնում, որ իբրեւ ուսուցման կազմակերպման մեթոդաբանություն ընտրվել է ամերիկացի մանկավարժ Բենջամին Բլումի աստիճանակարգում՝ «Բլումի տաքսոնոմիա» անունով հայտնի մեթոդը, որ մշակվել եւ գործադրվել է անցյալ դարի 1960-ականներին, ԱՄՆ-ում եւ ներկայումս գործադրման նեղ շրջանակ ունի:

Հ.Գ. Մտքերս շարադրում եմ եւ ավելի կարծրանում համոզումիս մեջ՝ հնարավո՞ր է արդյոք առաջարկություններով եւ դիտողություններով բարեփոխել մի փաստաթուղթ, որը մշակվել է հստակ հանձնառությամբ՝ խաթարել ազգային արժեհամակարգն ու թուլացնել մեր ինքնության իմացական հիմքերը: Իսկ, որ բազմաթիվ գրանտային ծրագրերով, օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության եւ գրականության դասավանդման բովանդակության վրա, փաստ է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular