Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմա»-«Յուվենտուս» խաղի մեկնարկային կազմում
ՍպորտԻտալիայի ֆուտբոլի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Յուվենտուս»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Պաուլո Ֆոնսեկան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը` Ֆուսատո, Ֆասիո, Իբանես, Սմոլինգ, Զապակոստա, Վիլար, Քրիստանտե, Կալաֆիորի, Ձանիոլո,Պերոտի, Կալինիչ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ:
Հանդիպումը կմեկնակի Երևանի ժամանակով 22:45-ին:
«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 67 միավոր: Թիմն արդեն իսկ ապահովել է տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությունում: