Կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի․ ԱՀԿ
МирԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի։ Շաբաթ օրը արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում ԱՀԿ ներկայացուցիչները եզրակացրել են, որ համաճարակը շարունակում է մնալ միջազգային նշանակության հատուկ իրավիճակ: Մասնագետները երախտագիտություն են հայտնել ԱՀԿ-ին և նրա գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ավանդի համար: Արտակարգ իրավիճակների հանձնաժողովում կազմակերպությունները նշել են այս խնդրի լուծման ուղղությամբ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը և երիտասարդներին հորդորել են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու հիվանդության տարածումը: