Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position A New Era of Opportunity for Armenia and Saudi Arabia Pasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian Genocide Prime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake Taus His Holiness Garegin II receives the Head of EU observer mission in Armenia Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later Greek torch relay for Paris 2024 kicks off Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev 

Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը. Դատախազություն

Society

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին հայտնում են Շիրակի մարզի դատախազությունից։

Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերեւույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ 27-ով կամ 64%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 31-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ կադաստրային, 1-ը՝ բանկային, 6-ը՝ առողջապահության, 7-ը՝ սոցիալական ապահովության պետական եւ բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 4-ը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսեւորումների առթիվ, իսկ 5-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ հանցագործությունների կատարմանը:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 87 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 23 ղեկավար, դպրոցների եւ մարզդպրոցների 16 տնօրեն, 4 փոխտնօրեն, 8 ուսուցիչ, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 3 տնօրեն, բժշկասոցիալական ոլորտի ծառայության  1 ղեկավար եւ 2 աշխատակից, ՊՈԱԿ-ի 6 տնօրեններ, հիվանդանոցի 3 տնօրեններ եւ 9 բուժաշխատողներ, 8 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 9-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 4 քրեական գործ, որոնցով 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 137.650.210 ՀՀ դրամ, որից 17.185.074 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ մարզի դատախազության դատախազների ներկայացրած բոլոր հայցերը՝ ընդհանուրն մոտ 13մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն եւ արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:

2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաեւ հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին եւ պետական այլ կառույցներ ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 26 միջնորդագրեր, որոնցից 12-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ եւ ընդգրկուն աշխատանք է կատարել նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 263 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական եւ կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության եւ աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին եւ այլ ոլորտներ:

Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 26 քրեական գործ։

Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար: 

Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի) 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի): 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministriesPoland to join European Sky Shield scheme, following thaw with BerlinYeremyan Projects received Doing Digital Award for Leading in Hospitality and Agro- InnovationArmenia will receive aid from European Peace Facility for first time: Radio LibertyPM Pashinyan meets with residents of Kirants, Berkaber communitiesA New Era of Opportunity for Armenia and Saudi ArabiaRussian peacekeepers are leaving Karabakh, media reportEntrepreneurs from EAEU countries and Iran to continue cooperation within Free Trade AgreementUS and allies plan more Iran sanctionsInaugural Doing Digital Awards Honored Digital PioneersArmenian PM sends congratulatory message to President of SyriaPasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake TausNewspaper: When will Turkey special representative for normalization of relations visit Armenia?Honda unveils new Ye electric car series for ChinaArmen Gevorgyan: Aliyev has perceived congratulations as a European mandate to continue his course against ArmeniaErdogan says Netanyahu to blame for Iran's attack on IsraelPutin expresses hope for restraint in Middle East in conversation with RaisiHis Holiness Garegin II receives the Head of EU observer mission in ArmeniaIranian envoy: Armenia-Iran trade increased 2-3 times in past several yearsAIM Startup Workshop to Prepare Participants for 2024 AIM Congress in Abu DhabiPutin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about bordersCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century laterGreek torch relay for Paris 2024 kicks offArmenia Investigative Committee conducts searches at health ministry, medical centerAzerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,000
Most Popular