«Մարդկությունը չի մեռնի կորոնավիրուսից». Լեոնիդ Ռոշալ․ Forbes
ОбществоՌուսաստանի Դաշնության «Աշխատանքի հերոսի ոսկե աստղի» պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ Ազգային բժշկական պալատի ղեկավար Լեոնիդ Ռոշալը, որը միակն էր հրավիրվածներից, որ ներկայացավ ձեռնոցներով և պաշտպանիչ դիմակով, և ավանդական ձեռքսեղմումի փոխարեն՝ ՌԴ նախագահին ողջունեց ձեռքի շարժումով: Չնայած նրան, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը իրավիճակը այժմ բարելավվում է, վարակի վտանգը դեռևս չի անցել։ Հարկավոր է պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել մեր առողջության նկատմամբ, համոզված է Ռոշալը։ «Պետք է մեկ անգամ նայել մահվան աչքերին նայող հիվանդներին՝ հասկանալու համար, որ սա կատակ չէ։ Եթե մենք ուշադիր վերլուծենք համաշխարհային վիճակագրությունը, ապա հարկ է նշել, որ մահացության մակարդակն աճում է ոչ միայն տարբեր երկրներում, այլև նույնիսկ երկրների ներսում: Բոլոր երկրները գտնվում են համաճարակաբանական գործընթացի տարբեր փուլերում, ուստի այդ ցուցանիշները անընդհատ փոփոխվում են: Այս համաճարակը կենսաբանական պատերազմի նախնական փորձն է: Ուստի, մենք այժմ կարող ենք ստուգել երկրում առողջապահական համակարգի կենսաբանական պաշտպանվածության աստիճանը»,֊ասել է Ռոշալը։ Սակայն, նրա կարծիքով, խուճապի մատնվել պետք չէ։ Պետք է ապրել խաղաղության մեջ: «Անհնար է տնտեսության վրա «պաշտպանիչ դիմակ դնել»: Մարդիկ ակտիվորեն օգտագործում են հանրային տրանսպորտը, շարունակում են աշխատանքի գնալ: Ամենուրեք ռիսկեր կան, և դա չպետք է մոռանան: Ես դեմ եմ հիստերիային: Մարդկությունը չի մեռնի կորոնավիրուսից: Մենք հաղթահարել ենք ջրծաղիկը, խոլերան, ժանտախտը և բազմաթիվ այլ հիվանդություններ: Կորոնավիրուսը ևս կհաղթահարենք»,֊հավելել է Ռոշալը։