«Այո, ես հարսնաքույրն եմ լինելու»․ Քրիստինա Ասմուսը պատասխանել է Գարիկ Խարլամովի՝ նորից ամուսնանալու մասին հարցին
Բլոգոսֆերա
Դերասանուհի Քրիստինա Ասմուսը Ինստագրամի իր էջում իր գրառման մեկնաբանություններում պատասխանել է բաժանորդի այն հարցին, թե արդյո՞ք նրա նախկին ամուսինը՝ երգիծաբան Գարիկ Խարլամովը, իսկապես մտադրություն ունի հունվարին կրկին ամուսնանալու: «Այո, ես հարսնաքույրն եմ լինելու», - կատակել է դերասանուհին: Ավելի վաղ, դերասանուհի Քրիստինա Ասմուսը և երգիծաբան Գարիկ Խարլամովը հունիսին սոցիալական ցանցի իրենց գրառումներով հայտարարեցին, որ յոթ տարվա համատեղ կյանքից հետո նրանք մտադիր են ամուսնալուծվել։