Հայկ Մարությանը Մաշտոցի պուրակի կառուցապատման մասին՝ մինչ քաղաքապետ դառնալը (տեսանյութ)
VideoԱնահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պարոն Մարության, ոչինչ չի մոռացվում, հիշեցնում ենք Ձեր տեսակետը Մաշտոցի պուրակի կառուցապատման դեմ լինելու մասին, ի՞նչ է փոխվել Ձեր մեջ, բացի նրանից, որ Դո՛ւք եք այսօր քաղաքապետն ու որոշողը, ի՞նչ ասեմ, շատ տխուր է, Դո՛ւք եք 2012-ին ասել՝ չի կարելի թույլ տալ նոր կառուցապատումը։ Ինքներդ Ձեզ դեմ մի՛ գնացեք, դա հեղինակազրկվելու ամենակարճ ճանապարհն է»։
Հիշեցնենք, որ օրերս «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ հաստաբուն ծառեր էին հատվել: Դրանից հետք ֆեյսբուքում սկսեցին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով, որ նախկինում ինքն էր պայքարում ծառահատումների դեմ, իսկ հիմա իր օրոք է նման բան տեղի ունենում։