«Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ․ ամո՛թ»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
SocietyԼրագրող, RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ֆեյսբուքյան իր էջում մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ 2005 թվականին հնչեցրած միտքը, գրել է․ «Նիկոլ Փաշինյան։ 2005 թվական․ «Եկեք դադարենք գովերգել մեր նախնիներին ու շատ պրագմատիկ հարց տանք ինքներս մեզ։ Ի՞նչ են տվել մեզ այս նախնիները, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչի՛նչ։ Ավելի՛ն, քան ոչինչն է։ Որովհետև «ոչինչն» այն է, երբ պետք է սկսել զրոյից։ Բայց մենք պետք է սկսենք մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են միայն ցեղասպանությունների, նվաստացումների, դավաճանության և անբարոյականության այնպիսի պաշար, որը, ինչպես պարզվում է, դժվար է հաղթահարել՝ ծայրաստիճան դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, ես հայհոյում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի այսօր մենք ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրենք: Մեր նախնիները չէին հոգում իրենց սերունդների մասին նույնիսկ այն ժամանակ, երբ կենդանիները բնազդաբար էին դա անում: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովաբանում են մեր նախնիներին»:
«Իմ նախատատիկ, որ վերապրել ես ցեղասպանությունը և իմ մեջ անդառնալի ակնածանք ես սերմանել մարդկության պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի հանդեպ, լավ է, որ դու չես տեսնում սա, սիրելիս: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը այդքան մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Ես իսկապես այն հասարակության մի մասը չեմ, որը ունակ է ուրախանալու ինչ-որ մեկի ուժով, ով արհամարհում է հայոց մեծ պատմությունը, հայհոյում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը: Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամոթ»,-գրել է Սիմոնյանը։