«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լեսթերի» դարպասապահ Շմայխելով․ The Sun
Sport«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմայխելը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Sun-ը:
Ինչպես նշում է թերթը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սոլսկայերը դժգոհ է հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեից, բայց նա պատրաստ չէ մեկնարկային կազմում անվերապահորեն տեղը զիջել Դին Հենդերսոնին, ով «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում խաղացել էր 2019/20 մրցաշրջանում: 33 տարեկան Շմայխելը 2011 թվականից խաղում է «Լեսթերում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 378 հանդիպում ակումբի համար: Դարպասապահի պայմանագիրը «Աղվեսների» հետ ավարտվում է մինչև 2023 թվականը: Կասպեր Շմայխելը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պիտեր Շմայխելի որդին է, ով թիմի կազմում խաղացել է 1991-1999 թվականներին: