«Մենք բավականաչափ լավ չխաղացինք Անգլիայի գավաթը նվաճելու համար»․ Լեմպարդ․ BBC
Спорт««Չելսիի» ֆուտբոլիստները Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում այնքան էլ լավ չխաղացին, որպեսզի նվաճեն գավաթը։ Թիմը կարող է միայն ինքն իրեն մեղադրել»,- ասել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը: Շաբաթ օրը կայացած մրցաշարի եզրափակչում «Չելսին» 1: 2 հաշվով պարտվեց «Արսենալին»: «Զինագործները» նվաճեցին FA 14-րդ գավաթը և այս առումով մրցաշարի չեմպիոններ են: «Մենք առաջին 10-15 րոպեն լավ խաղացինք։ Իսկ դրանից հետոյի համար կարող ենք մեղադրել ինքներս մեզ: Մենք դանդաղ էինք գործում՝ թույլ տալով, որ հակառակորդը ճնշում գործադրի մեզ վրա: Մենք այնքան էլ լավ չխաղացինք եզրափակչում Անգլիայի գավաթը նվաճելու համար»,- մեջբերում է Լեմպարդին BBC-ն: Օգոստոսի 8-ին «Չելսին» կխաղա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումը «Բավարիայի» դեմ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտվեցին 0: 3 հաշվով: