Դուբայ և Աբու Դաբի քաղաքներ մուտք գործելու համար նոր կանոններ են սահմանվել
WorldԱրաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ և Աբու Դաբի քաղաքներում օգոստոսի 1-ից նոր կանոններ են սահմանվել երկիր մուտք գործող և տարանցիկ ճանապարհով այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ-նովոստին` հղում անելով Tourprom-ին:
Դուբայ և Աբու Դաբի քաղաքներ մուտք գործելու համար բոլոր զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: Մինչև 12 տարեկան երեխաները, սահմանափակ հնարավորությունների միջին և ծանր աստիճան ունեցող երեխաներն ազատվում են թեստի առկայության պարտադիր պահանջից: Բացասական պատասխանները վավեր են լինելու նմուշառումից հետո 96 ժամվա ընթացքում:
Նշվում է, որ բոլոր զբոսաշրջիկները նաև պետք է լրացնեն առողջության վիճակի վերաբերյալ հայտարարագիր և ներկայացնեն օդանավակայանում: