Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ (տեսանյութ)
ВидеоՀուլիսի 31-ին Մալաթիայի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի և Աբովյանի երկու բնակչի։ Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։