Ինչպես և բազմաթիվ այլ հարցերում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայացքները Տավուշի մարզի անվտանգության ապահովման վերաբերյալ կտրուկ տարբերվում են վարչապետ Փաշինյանի՝ նույն հարցի վերաբերյալ հնչեցրած կարծիքից: Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում Տավուշի հետ կապված մի շարք սկզբունքներ է նշել, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատվել է Պրահայում, դարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք: Մինչդեռ 2015-2016 թվականներին Տավուշի ճակատագրի և ա...
Շարունակելով ներկայացնել, թե ինչ արտոնյալ պայմաններում են Նոր Հայաստանում ապրում և արարում ՔՊ-ական պաշտոնյաների ծանոթներն, ընկերներն ու բարեկամները, այսօր կանդրադառնանք Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանին: Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը...
Կամերունն իր դռներն է բացում հայ ձեռներեցների առաջ՝ կենտրոնանալով գյուղատնտեսական մթերք արտադրողների վրա։ Այս նախաձեռնությունն իրականացնելու համար ակտիվանում է «Հայկական սփյուռքի կենտրոնի» գործունեությունը, որն իր ներկայացուցչությունն է բացում երկրի մայրաքաղաք Յուանդայում։ Ներկայացուցչությունը կգլխավորի Կամերունի գործարար համայնքի նշանավոր ներկայացուցիչ, բարերար, հասարակական գործիչ և Աֆրիկայի խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններից մեկի ղեկավար Թոնի Սմիթը: Այս որոշումը կայացվել է Թոնի Սմիթի և &laq...
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: «Известия»–ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իր դիրքորոշմամբ գիտակցաբար կործանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները։ «ՀՀ ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,– ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Երև...
Շարունակելով թարմացնել իշխանական պաշտոնյաների հիշողությունը և վերհանել այն դրվագները, որտեղ վերջիններս հակասում են նախկինում իրենց իսկ հայտնած մտքերին, այսօր կանդրադառնանք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և վերջերս ԲՏԱ նախարար նշանակված Մխիթար Հայրապետյանին: Մեկ տարի առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր․ «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ ...
Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային: «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզ...