Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողությունն...
«Ինձ հետ կապված քրեական գործը նույն փուլում է։ Քննչական կոմիտեն հայտարարել է միջազգային հետախուզում, սակայն ինտերպոլը մեզ հետ կապված դադարեցրել է շփումները Հայաստանի իրավապահ մարմինների հետ, ինչն իր բնույթով եզակի դեպք է Հայաստանի հետախուզվողների համար: Ինտերպոլը համարել է, որ մեզ ներկայացված մեղադրանքներն այդքան էլ մոտ չեն իրականությանը և մեր լեզվով ասած` ինտերպոլը գնացել է խորհրդատվական սենյակ վերջնական որոշում կայացնելու համար, այսինքն` հանի՞ հետախուզումը, թե՞ ոչ։ Իսկ նման պարագայում` 99,9% դեպքերում, տվյալ անձի նկա...
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հավաք-հանդիպումը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին ներկա են եղել «Միասնություն» համազգային շարժման ավելի քան 500 ներկայացուցիչներ և հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ արտե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ քննարկելու: Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջան...
Հայաստանում և Հայաստանի շուրջ քաղաքական գործընթացների ծավալմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած՝ երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը հանրության կողմից դիտարկվում է իբրև ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու միակ ռեալ հնարավորություն: Շարքային քաղաքացիներն իրավացիորեն բողոքում են թե՛ նախկին իշխանություններից, թե՛ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունից, որի արդյունքում ունենք կորսված Արցախ, վտանգի առջև հայտնված Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, տասնյակ հազարավոր փախստականներ, ծանր սոց...
Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, ապա պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ ԱԺ-ում օգնական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքները որպես իր շեֆի շնորհավորանք հրապարակող Էմմա Պալյանը վերջերս հայկական ինֆորմացիոն դաշտի «աստղն» էր դարձել, բնականաբար, ոչ թե դարակազմիկ օրենսդրական նախաձեռնության, այլ հերթական անգամ անհեթեթագույն մտքեր արտահայտելու առիթով: «Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դ...