Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի․ Sky News Arabia (լուսանկարներ)
ВидеоԼիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ տեղի ունեցած արտակարգ նիստից հետո, քաղաքը հայտարարել է աղետի գոտի, հաղորդում է Sky News Arabia-ն: Ավելի ուշ՝ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքի շենքերի կեսը վնասվել է, հիվանդանոցները գերբեռնված են: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 3 հազար մարդ է վիրավորվել, ավելի քան 70 մարդ մահացել է: Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբի խոսքով՝ պայթյունի պատճառը պահեստներում 6 տարի պահվող ամունիումի նիտրատի սխալ պահպանումն է, ինչը հանգեցրել է լայնածավալ պայթյունի։