ԱՀԿ-ն բժշկական օգնություն է ուղարկել Բեյրութ
МирԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեղամիջոցներ է ուղարկել Բեյրութ, հայտնել է ԱՀԿ խոսնակ Ինաս Համամը: «Առողջապահության նախարարի խնդրանքով՝ պայթյունից անմիջապես հետո ԱՀԿ-ն ուղարկել է շտապ բժշկական օգնության պարագաներ պարունակող փաթեթներ, որոնք բավարար են շուրջ 500 տուժած մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է Համամը: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում նոր օգնություն կուղարկվի։