Ինչպիսին է պայթյունից հետո առավոտյան Բեյրութը (տեսանյութ)
VideoԱհա այսպիսին է Բեյրութը պայթյունից ժամեր անց: Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետևանքով առնվազն 4000 մարդ է վիրավորվել, իսկ ավելի քան 100 մարդ զոհվել է: Ըստ նախնական տվյալների՝ պատահարը տեղի է ունեցել պահեստներում պահվող ամոնիումի նիտրատի պայթյունից: Քաղաքապետի խոսքով՝ վնասվել են քաղաքի շենքերի մոտ կեսը, որոնց ընդհանուր մակերեսը 20 քառ/կմ է: Երկրի իշխանությունները հայտնում են, որ հնարավոր է զոհերի թվի նկատելի աճ։ Շատ մարդիկ համարվում են անհետ կորած: Փրկարարները շարունակում են դուրս բերել մարդկանց փլատակներից: