Նախագահը ստացել է փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը
ՔաղաքականՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
ԼՈՒՐԵՐ․com-ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե աշխատանքից ազատվելու դիմում են գրել երկու փոխոստիկանապետեր Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը։