Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի
WorldԲեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ մեջբերելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:
Տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին: