Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց
ОбществоԱմուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց: Հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնողները լքեցին տարածքը` խոստանալով վաղը նորից շարունակել բողոքի ակցիան:
Նշենք, որ օրվա ընթացքում բերման է ենթարկվել 7 քաղաքացի: ՄԻՊ արագ արձագանքման խումբը եղել է Ոստիկանության Վայքի բաժնում:
Հիշեցնենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում պահնորդական խմբից 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով: