Սրտով Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք. Հենրիխ Մխիթարյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել լիբանանահայ համայնքին:
Սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը, մասնավորապես, գրել է. «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի և Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք»:
Նշենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, կա մոտ 5000 տուժած: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: